Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Եթե առաջիկա օրերի ընթացքում շարժումը չձևավորի քաղաքական բաղադրիչ, ապա…

Եթե առաջիկա օրերի ընթացքում շարժումը չձևավորի քաղաքական բաղադրիչ, ապա…
08.05.2024 | 10:27

Քաղաքական բաղադրիչի բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, Բագրատ Սրբազանի շուրջ աստիճանաբար ձևավորվում է հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա:

Դա նշանակում է, որ այս շարժման կողմից ձևավորվող հարթակը, ըստ էության, առայժմ ազատ է բոլորի համար:

Եվ եթե առաջիկա օրերի ընթացքում շարժումը չձևավորի քաղաքական բաղադրիչ, ապա այն կվերածվի տարբեր ուժերի և քարոզիչների հավաքատեղիի, ազատ մտքի և խոսքի ազատության խորհրդանիշի, այլ կերպ ասած` «Հայդ պարկ»-ի:

«Հայդ պարկ»-երն արդիական էին 20-րդ դարում, երբ չկար համացանց: Արդի պայմաններում, որպես «Հայդ պարկ» ծառայում են սոցիալական ցանցերը:

«Հայդ պարկ» ունենալը վատ բան չէ: Սակայն, արդյո՞ք Բագրատ Սրբազանի շուրջ հավաքված հասարակական և քաղաքական ուժերի նպատակը Երևանում «Հայդ պարկ»-ի հիմնումն է:

Չեմ կարծում:

Նախ` դա ժամանակավրեպ գաղափար է:

Եվ հետո` երևանյան բացօթյա «Հայդ պարկ»-ը չի կարողանա մրցել, օրինակ` Ֆեյսբուքի հետ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ